Պրեմիեր Լիգայի 2021/22 մրցաշրջանի առաջին տուրի կենտրոնական խաղում «Տոտտենհեմը» հյուրընկալել էր գործող չեմպիոն «Մանչեսթեր Սիթիին»։
Խաղն անցավ «քաղաքայինների» տարածքային և խաղային առավելությամբ, ովքեր համեմատաբար ավելի շատ էին տիրում գնդակին և ավելի շատ վտանգավոր պահեր ունեցան, սակայն նվազագույն հաշվով հաղթանակ տարան լոնդոնյան ակումբի ֆուտբոլիստները։ Հանդիպման միակ և «Տոտտենհեմի» համար հաղթական գնդակը 55-րդ րոպեին Սթիվեն Բերգվեյնի փոխանցումից հետո խփեց Հին Մին Սոնը։
Գոլեր. Սոն՝ 55ր։