Պրեմիեր Լիգայի 6-րդ տուրի կենտրոնական հանդիպումը տեղի ունեցավ «Ուայթ Հարթ Լեյն» մարզադաշտում, ուր լոնդոնյան դերբիում «Տոտտենհեմը» հյուրընկալել էր «Չելսիին»:
Բավական դիտարժան խաղում գրանցվեց ոչ-ոքի արդյունք՝ 1:1: Առաջինը հաջողության հասան Վիլաշ-Բոաշի սաները: 19-րդ րոպեին գեղեցիկ գոլի հեղինակ դարձավ Գիլֆի Սիգուրդսոնը՝ 1:0: Երկրորդ խաղակեսի միջնամասում «ազնվականներին» հաջողվեց հավասարեցնել հաշիվը: Տուգանայինի խաղարկումից հետո գնդակը Ուգո Լյորիսի պաշտպանած դարպասն ուղարկեց Ջոն Թերրին:
Հանդիպման 81-րդ րոպեին գագաթնակետին հասավ Յան Վերտոնգենի և Ֆերնանդո Տորրեսի հակամարտությունը, ինչի հարդյունքնում իսպանացի հարձակվողը հեռացվեց խաղադաշտից:
Այս խաղից հետո «Տոտտենհեմը» վաստակած 13 միավորով միանձնյա գլխավորեց մրցաշարային աղյուսակը:
Գոլեր․ Սիգուրդսոն՝ 19ր, Թերրի՝ 65ր
Հեռացում․ Տորրես՝ 81ր: