Պրեմիեր Լիգայի 9-րդ տուրում «Տոտտենհեմը» հյուրընկալել էր 18-րդ հորիզոնականում գտնվող «Նյուքասլ Յունայթեդին»:
Մաուրիսիո Պոչետինոյի սաներն առաջինը հասան հաջողության, սակայն այս խաղից ոչ մի միավոր չվաստակեցին: Էմանուել Ադեբայորի գոլին երկրորդ խաղկեսում պատասխանեցին Սեմ Ամեոբին և Այոսե Պերես Գուտիերեսը:
«Նյուքասլը» հաղթեց 1:2 հաշվով և բարձրացավ 14-րդ հորիզոնական:
Գոլեր. Ադեբայոր՝ 18ր, Ամեոբի՝ 46ր, Պերես՝ 58ր: