Հոնգ Կոնգում ընթացող Barclays Asia Trophy մրցաշարի առաջին խաղում միմյանց հանդիպեցին Պրեմիեր Լիգան ներկայացող «Տոտտենհեմը» և «Սանդերլենդը»:
Առաջինը հաջողության հասան լոնդոնցիները, սակայն արդյունքում հաղթեց Պաոլո Դի Կանիոյի թիմը: Հաշիվը 28-րդ րոպեին բացեց Գիլֆի Սիգուրդսոնը: «Կատուներից» գոլերի հեղինակ դարձան Կաբրալը, Բրաունը և Կարլսոնը:
Գոլեր. Սիգուրդսոն՝ 27ր, Կաբրալ՝ 33ր, Բրաուն՝ 64ր, Կարլսոն՝ 79ր