Պրեմիեր Լիգայի 17-րդ տուրում «Տոտտենհեմի» մրցակիցը 16-րդ հորիզոնականում գտնվող «Բըրնլին» էր։
Խաղն անցավ դաշտի տերերի նկատելի առավելությամբ, ովքեր 2-1 հաշվով կամային հաղթանակ տարան։ Բաց թողած գոլից հետո լոնդոնյան ակումբից պատասխան գնդակը խփեց Դելե Ալին, իսկ 71-րդ րոպեին Դենի Ռոուզը հաղթանակ պարգևեց «Տոտտենհեմին»։
Այս հանդիպումից հետո Մաուրիսիո Պոչետինոյի թիմը՝ վաստակած 33 միավորով կշարունակի պահպանել 5-րդ հորիզոնականը։
Գոլեր․ Բարնս՝ 21ր, Ալի՝ 27ր, Ռոուզ՝ 71ր։