Պրեմիեր Լիգայի 13-րդ տուրում «Տոտտենհեմը» հյուրընկալել էր 9-րդ հորիզոնականում գտնվող «Էվերթոնին»:
Լոնդոնցիները սեփական հարկի տակ կամային հաղթանակ տարան «Էվերթոնի» նկատմամբ: Հանդիպման հաշիվը 15-րդ րոպեին բացեց Կևին Միրալյասը, որից ընդամենը 6 րոպե հետո Քրիստիան Էրիկսենը վերականգնեց հաշվի հավասարությունը:
Դաշտի տերերի հաղթական գնդակն էլ առաջին խաղակեսի վերջին րոպեին խփեց Ռոբերտո Սոլդադոն:
Այս հաղթանակից հետո «Տոտտենհեմը»՝ վաստակած 20 միավորով բարձրացավ 7-րդ հորիզոնական:
Գոլեր. Միրալյաս՝ 15ր, Էրիկսեն՝ 21ր, Սոլդադո՝ 45ր: