Պրեմիեր Լիգայի 26-րդ տուրում «Տոտտենհեմը» հյուրընկալել էր 8-րդ հորիզոնականում գտնվող «Վեստ Հեմ Յունայթեդին»:
Լոնդոնյան այս դիմակայությունում գրանցվեց մարտական ոչ ոքի: «Տոտտենհեմը» միայն վերջին րոպեին կարողացավ խուսափել պարտությունից: Հանդիպման հաշիվը 22-րդ րոպեին բացեց Շեյխու Կույատեն, իսկ հյուրերի երկրորդ գնդակը խփեց Դիաֆրա Սախոն: Խաղավարտից 9 րոպե առաջ Դենի Ռոուզը կրճատել հաշվի տարբերությունը, իսկ վերջին րոպեին Հարի Քեյնը հավասարեցրեց հաշիվը:
Այս խաղից հետո «Տոտտենհեմը»՝ վաստակած 44 միավորով կշարունակի զբաղեցնել 6-րդ հորիզոնականը:
Գոլեր. Կույատե՝ 22ր, Սախո՝ 62ր, Ռոուզ՝ 81ր, Քեյն՝ 90ր: