Պրեմիեր Լիգայի 11-րդ տուրի վերջին խաղում «Տոտտենհեմն» ընդունել էր առաջնության հետնապահ «Աստոն Վիլլային»։
Լոնդոնյան ակումբը վստահ խաղ անցկացրեց՝ հաղթելով 3-1 հաշվով։ Դաշտի տերերի առաջին գոլը 4-րդ րոպեին խփեց Մուսա Դեմբելեն։ Առաջին խաղակեսի վերջին րոպեին իր թիմի առավելությունը կրկնապատկեց երիտասարդ Դելե Ալին։ Խաղավարտից 10 րոպե առաջ փոխարինման դուրս եկած Ջորդան Այուն կրճատեց հաշվի տարբերությունը, սակայն 90-րդ րոպեին Հարի Քեյնը երրորդ գնդակն ուղարկեց բիրմինգհեմյան ակումբի դարպասը։
Այս հաղթանակից հետո Մաուրիսիո Պոչետինոյի թիմը՝ վաստակած 20 միավորով զբաղեցնում է 5-րդ հորիզոնականը։
Գոլեր․ Դեմբելե՝ 4ր, Ալի՝ 45ր, Այու՝ 79ր, Քեյն՝ 90ր։