«Չելսիի» հարձակվող Ֆերնանդո Տորրեսի վրա ճնշումը շատ մեծ է. նման կարծիք է հայտնել «Տոտենհեմի» հարձակվող Ջերմեյն Դեֆոն: Հենց այդ ճնշումն էլ թույլ չի տալիս ֆուտբոլիստին ցուցադրել նախկին փայլուն խաղը:
-Մարդիկ այնպես են ճնշում Տորրեսին, որ նա չի կարողանում պարզապես նյարդերը թուլացնել և սկսել հաճույք ստանալ իր խաղից,-ասում է Դեֆոն:
Տորրեսը «Լիվերպուլից» «Չելսի» է տեղափոխվել գրեթե երկու տարի առաջ, սակայն ազնվականների երկրպագուներն այդպես էլ չեն տեսնում ռմբարկուին հատուկ խաղը: Պատճառներից մեկը թերևս հասարակության և մամուլի ճնշումն է. չէ՞ որ նրանք իսպանացի ֆուտբոլիստից ակնկալում են նախկին գոլառատ հանդիպումները:
-Այս լարվածությունը զգացվում է նրա յուրաքանչյուր խաղում: Անկասկած, բոլորին էլ ճնշում են, բայց յուրաքանչյուրը յուրովի է ազատվում դրանից,- հայտարարել է Դեֆոն: