«Չելսիի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը շաբաթ օրը «Լեսթեր Սիթիի» հետ խաղում կկրի իր մեկ խաղով որակազրկումը։
Տուխելը տուգանվել է 35 հազար ֆունտ ստեռլինգով և որակազրկվել ԱՊԼ-ի երկրորդ տուրում «Տոտտենհեմի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեի հետ վիճելու համար:
Տուխելը չընդունեց անկախ հանձնաժողովի այս որոշումը՝ այն անվանելով «ամեն առումով չափազանցված», սակայն ՖԱ-ի բողոքարկման հանձնաժողովը մերժեց Թոմասի բողոքը և ուժի մեջ թողեց պատիժը։
Իսկ այժմ, ստանալով ասոցիացիայից գրավոր բացատրություն, Տուխելը որակազրկվել է հաջորդ խաղում, որը տնային դիմակայությունն է Լեսթերի հետ։
Ինչպես նշում է The Independent-ը, ՖԱ-ն իր զեկույցում Տուխելի պահվածքն անվանել է «շատ սադրիչ»։
«Ես կարող եմ հասկանալ, որ որակազրկվել եմ, տուգանք եմ ստացել: Այն, ինչ ես չեմ կարող հասկանալ, այն է, թե ինչու մյուս մարզիչը նույն պատիժը չի ստացել: Ինձ համար դժվար է հասկանալ», – դժգոհեց Թոմասը մամուլի ասուլիսում: