«Չելսիի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը հայտարարել է, որ իրեն տպավորված չեն VAR-ի մրցավար Մայք Դինի զղջումը «Տոտտենհեմի» դեմ խաղից հետո:
Հիշեցնենք, որ Daily Mail-ի իր սյունակում Դինը խոստովանել էր, որ պետք է մրցավար Էնթոնի Թեյլորին կանչեր մոնիտորին մոտ, որպեսզի որոշեր կարմիր քարտը «Տոտտենհեմի» պաշտպան Քրիստիան Ռոմերոյին, ով բռնել էր «Չելսիի» խաղացող Մարկ Կուկուրելայի մազերից:
Ըստ Տուխելի՝ սա այնքան ակնհայտ դրվագ էր, որ Դինի խոսքերը տարօրինակ են թվում։
«Եթե սա այնքան մեծ և ակնհայտ սխալ է, որ ամբողջ աշխարհն է տեսնում, ապա անիմաստ է դա չընդունելը»։
«Պետք է ասեմ, որ ես լիովին տպավորված չեմ նրա հայտարարությամբ: Դա այնքան ակնհայտ էր, որ ես դեռ չեմ հասկանում, թե ինչպես մրցավարը չկարողացավ ճիշտ որոշում կայացնել», – Տուխելի խոսքերն է մեջբերում talkSPORT-ը: