«Չելսին» պաշտոնապես հայտնել է 18-ամյա կիսապաշտպան Բերտրան Տրաորեի ձեռքբերման մասին: Տրաորեն «ազնվականներին» է միացել ազատ ֆուտբոլիստի կարգավիճակով:
Մինչմրցաշրջանային մարզումների ժամանակ Տրաորեն լավ տպավորություն թողեց՝ մասնակցելով երեք խաղի և դառնալով երկու գոլի հեղինակ:
Տրանսֆերային պատուհանի բացվելուց առաջ Բերտրանը 4.5 տարվա պայմանագիրը համաձայնեցրեց «Չելսիի» հետ և այժմ, երբ արդեն տրանսֆերային պատուհանը բաց է, նա պաշտոնապես դարձավ լոնդոնյան ակումբի ֆուտբոլիստ:
Հեռանկարային կիսապաշտպանը Բուրկինա-Ֆասոյի ազգային հավաքականի ֆուտբոլիստ է, որտեղ նորամուտը նշել է 16 տարեկանում: