«Մանչեսթեր Սիթիի» արգենտինացի հարձակվող Կառլոս Տևեսը խոստովանել է, որ ցանկանում է կրկին խաղալ հայրենի «Բոկա Խունիորսում», հատկապես երբ ակումբը մարզում է Կառլոս Բյանկին:
Տևեսի ներկայիս պայմանագիրը «Սիթիի» հետ կլրանա մեկուկես տարի հետո: «Քաղաքայինների» գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին արդեն հայտնել է, որ ակումբը պատրաստվում է երկարաձգել ֆուտբոլիստի պայմանագիրը: Եթե ակումբը չկարողանա համաձայնության գալ Տևեսի հետ, ապա Անգլիայի գործող չեմպիոնը պետք է մտածի Կառլոսին վաճառելու մասին:
Արգենտինացին ոչ մեկ անգամ է հայտնել, որ ցանկանում է հեռանալ «Սիթիից»:
-«Բոկա Խունիորս» վերադառնալու տարբերակը միշտ էլ կա, հատկապես երբ այն գլխավորում է Բյանկին: Ես ցանկանում եմ կրկին հագնել այդ ակումբի մարզաշապիկը,- Տևեսի խոսքերն է մեջբերում ESPN-ը: