«Էվերթոնի» և Անգլիայի առաջին համար Ջորդան Փիքֆորդը մոտ մեկ ամիս բաց կթողնի ազդրի վնասվածքի պատճառով:
Անցած շաբաթ օրը Փիքֆորդը «Լիվերպուլի» դեմ Պրեմիեր լիգայի հանդիպման գլխավոր հերոսներից մեկն էր (0-0)՝ խաղալով ամբողջ 90 րոպե:
Մերսիսայդյան դերբիից հետո Ջորդանը ստիպված է եղել դիմել բժշկի, իսկ խորը հետազոտության արդյունքում պարզվել է, որ նա բավականին լուրջ վնասվածք ունի։
Այժմ 28-ամյա խաղացողը բաց կթողնի «Արսենալի», «Վեստ Հեմի» և «Սաութհեմպտոնի» դեմ Պրեմիեր լիգայի խաղերը, ինչպես նաև Ազգերի լիգայում Իտալիայի և Գերմանիայի դեմ Անգլիայի հավաքականի հանդիպումները:
«Էվերթոնի» երրորդ դարպասապահ Էնդի Լոներգանը նույնպես բացակայում է ծնկի վնասվածքի պատճառով՝ գլխավոր մարզիչ Ֆրենկ Լեմպարդին թողնելով Ասմիր Բեգովիչի հույսին, սակայն Sky Sports-ը չի ակնկալում, որ «իրիսները» նոր դարպասապահ կբերեն: