Գլխավոր մարզչի պաշտոնից Գրեհեմ Փոթերի հեռացումը «Չելսիին» կարժենա ռեկորդային գումար համաշխարհային ֆուտբոլի համար:
Հիշեցնենք, որ Փոթերը «Չելսին» գլխավորեց անցած տարվա սեպտեմբերին, երբ «կապույտները» «Բրայթոնին» վճարեցին`22 միլիոն ֆունտ:
Այնուհետև Փոթերը կնքեց մոտ 60 միլիոն ֆունտ արժողությամբ հինգ-տարվա պայմանագիր, բայց այդ ներդրումները դեռ արդարացված չեն, և Գրեհեմի կացությունը «Չելսիում» այդքան էլ հստակ չէ :
Փոթերը բոլոր մրցաշարերում 15 խաղերից հաջողության է հասել միայն երկուսում, և եթե տեսանելի ապագայում, «Չելսիի» սեփականատեր՝ Թոդ Բելին, որոշի ազատվել Գրեհեմից, ապա նա ստիպված կլինի վճարել մոտ 50 միլիոն ֆունտ, որպես փոխհատուցում։ Ոչ ոք այդպիսի ահռելի փոխհատուցում չի վճարել մարզչի պաշտոնանկության համար:
Հավելենք, որ նախորդ սեփականատեր Ռոման Աբրամովիչի ժամանակ «Չելսին» պարբերաբար գումար էր ծախսում մարզիչների հեռացման վրա: Օրինակ, Անտոնիո Կոնտեի և նրա շտաբի հեռացումը 2018-ին արժեցավ 26,5 միլիոն ֆունտ «ազնվականների» համար: