«Արսենալի» նախկին կիսապաշտպան Փոլ Մերսոնը կարծում է, որ «Չելսին» և «Տոտտենհեմը» մրցաշրջանը կավարտեն լավագույն քառյակում։
Նախորդ շաբաթ «Տոտտենհեմը» չկարողացավ հաղթել լոնդոնյան իր հարևան «Արսենալին» և մտնել լավագույն քառյակ։ Իսկ ահա «Չելսին» հերթական պարտությունը կրեց և զբաղեցրեց աղյուսակի 16-րդ հորիզոնականը։ Սակայն Մերսոնը հավատում է, որ «Տոտտենհեմը» և «Չելսին» ի վիճակի են վեր բարձրանալ։
-«Արսենալի» հետ խաղից հետո ես վստահ եմ, որ «Տոտտենհեմը» կկարողանա մտնել Թոփ-4։ Նրանք զարմացրին ինձ։ Մաուրիսիո Պոչետինոն բարձրակարգ մարզիչ է։ Նա ունի երիտասարդ ֆուտբոլիստներ, որոնք այնքան փորձառու չեն, սակայն ոչնչով չեն զիջում մյուսներին։
Մարդիկ կարող են կարծել, որ «Չելսին» Թոփ-4-ում հայտնվելու ոչ մի շանս չունի։ Ես համաձայն չեմ նրանց հետ։ Ես հետևեցի «Ստոկ Սիթիի» հետ նրանց խաղին, և չնայած պարտությանը, նրանք շատ լավ խաղացին։
Եթե նրանք շարունակեն նույն ոգով, ապա մրցաշրջանը կավարտեն լավագույն քառյակում։ Նրանք այնքան էլ հետ չեն։ Եթե«Մանչեսթեր Յունայթեդը» չորս խաղ ոչ ոքի խաղա, իսկ «Չելսին» չորս խաղում հաղթի, ապա տարբերությունն արագ կկրճատվի,- ասել է Մերսոնը։ Daily Star