Խաղային կարիերան ավարտած կիսապաշտպան Փոլ Սքոուլզը ևս մեկ անգամ հագնելու է «Մանչեսթեր Յունայթեդի» մարզաշապիկը, որպեսզի մասնակցի «Ռեալի» վետերանների դեմ բարեգործական խաղին:
Վերոնշյալ խաղը կայանալու է «Օլդ Թրաֆորդում» հունիսի 2-ին: «Յունայթեդի» խաղադաշտում խաղալու են այնպիսի աստղեր, ինչպիսիք Զինեդին Զիդանն է, Ռուուդ Վան Նիստելրոյը, Յապ Ստամը և Թեդդի Շերմինգեմը: Սքոուլզը նույնպես համաձայնվել է մասնակցել այդ խաղին:
-Սքոուլզը երջանիկ կլինի դաշտ դուրս գալ ոչ միայն «Ռեալի» հետ, այլև Զինեդին Զիդանի: Նախկինում Զիդանն ասել է, որ Փոլն աշխարհի լավագույն կիսապաշտպանն է, այնպես որ Սքոուլզին հաճելի կլինի հանդիպել նրան և խաղալ նրա դեմ, ինչպես նաև «Ռեալի» մնացած լեգենդների,- հայտնել է Բրայան Ռոբսոնը, ով այդ խաղում գլխավորելու է «Յունայթեդը»: