«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Փոլ Սքոուլզը չի մասնակցելու Չեմպիոնների Լիգայի 1/8 եզրափակչի «Ռեալի» դեմ խաղին: Վետերանը թիմի հետ չի մեկնել Մադրիդ:
Ինչպես հայտնում է BBC-ն, 38-ամյա Սքոուլզը մնացել է տանը՝ բուժելու ծնկի վնասվածքը, որի պատճառով Փոլը չի խաղում հունվարի վերջին Անգլիայի գավաթի 3-րդ փուլի «Ֆուլհեմի» դեմ խաղից սկսած:
Փոխարենը Էշլի Յանգն է բուժել ծունկը: Իսպանիա են մեկնել նաև Ջոննի Էվանսը Ֆիլ Ջոնսի հետ: Նրանց առողջական վիճակի վերաբերյալ կասկածներ կային, սակայն երկուսն էլ այսօր մարզվել են ամբողջ թիմի հետ: