Քաթարի էմիր շեյխ Թամիմ բեն Համադ Ալ Թանին անձամբ է հետաքրքրված «Մանչեսթեր Յունայթեդի» ձեռքբերմամբ։
Այսօր առավոտյան հաղորդվեց, որ Քաթարից մի խումբ մասնավոր ներդրողներ առաջիկա օրերին հանդես կգան «Յունայթեդը» Գլեյզերների ընտանիքից գնելու առաջարկով։
Ինչպես նշում է The Guardian-ը, այս քաթարական ներդրողների թիկունքում կանգնած է հենց պետության ղեկավարը՝ ի դեմս Շեյխ Թամիմի, ով 2011 թվականին Qatar Sports Investments-ի միջոցով գնել է «ՊՍԺ»-ն։
Այնուամենայնիվ, Շեյխ Թամիմը գնահատում է, որ «Յունայթեդը» արժի 6 միլիարդ ֆունտից պակաս:
Հետաքրքիր կլինի տեսնել, թե ով է լինելու «կարմիր սատանաների» անվանական գնորդը, քանի որ ՈՒԵՖԱ-ի կանոններն արգելում են նույն սեփականատիրոջ երկու ակումբների մասնակցությունը Չեմպիոնների լիգային։
Բացի այդ, «Յունայթեդի» բաժնետոմսերը աճել են ակումբը քաթարցիներին վաճառելու մասին լուրերից հետո շուրջ 17 տոկոսով։