«Տոտտենհեմի» պաշտպան Քայլ Ուոլկերը հեռացել է Անգլիայի ազգային հավաքականի ճամբարից, որը պատրաստվում է Իռլանդիայի և Բրազիլիայի հետ ընկերական խաղերին:
Հիշեցնենք, որ երեկ առավոտյան Ուոլկերը չմարզվեց թիմի հետ վնասվածքի պատճառով, որը ստացել էր անցած շաբաթ Յամայկայի հավաքականի հետ խաղի ժամանակ: Արդյունքում Անգլիայի ընտրանու բժիշկները որոշեցին տուն ուղարկել Քայլին: Նրա փոխարեն ոչ մեկը չի հրավիրվի: Այս մասին հայտնում է Sky Sports-ը:
Այսպիսով, բացի Ուոլկերից, առաջիկա խաղերին անգլիացիների գլխավոր մարզիչ Ռոյ Հոջսոնին չեն կարողանա օգնել նաև Սթիվեն Ջերարդը, Ջեկ Ուիլշերը, Թոմ Քլևերլին և Էնդի Քերոլը: