Պրեմիեր Լիգայի նորեկ «Քարդիֆին» հաջողվել է համաձայնեցնել «Թուլուզի» և Ֆրանսիայի հավաքականի կիսապաշտպան Էթիեն Կապուի տրանսֆերային արժեքը:
Ինչպես հայտնում է Sky Sports-ը, «Թուլուզը» համաձայնել է բաց թողնել 25-ամյա Կապուին 8.6 մլն ֆունտի դիմաց: Հիմա «Քարդիֆին» մնում է համաձայնության գալ ֆուտբոլիստի հետ:
Անգլիայում Էթիենով դեռևս հունվարից են հետաքրքրված: Լուրերի համաձայն, այն ժամանակ ֆուտբոլիստին գնելու անհաջող փորձ է կատարել «Քուինս Պարկ Ռեյնջերսը»: Իսկ մինչ այդ խոսվում էր «Արսենալի» և «Տոտտենհեմի» կողմից հետաքրքրության մասին:Անդրե
-Ակումբները, որոնք հետաքրքրված են Էթիենով, պետք է իմանան, որ հիմա մենք չենք ընդունի «Քարդիֆի» առաջարկած գումարից ցածր առաջարկներ,- L’Equipe-ի հետ հարցազրույցում ասել է «Թուլուզի» նախագահ Օլիվյե Սադրանը:
Հավելենք, որ այս ամառ «Քարդիֆն» ընդամենը մեկ ուշագրավ ձեռքբերում է կատարել` ի դեմս դանիացի հարձակվող Անդրեաս Կոռնելիուսի: