• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Կլոպը քննադատել է հեռուստաընկերություններին

«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը քննադատել է հեռուստաընկերություններին այն բանի համար, որ միջազգային ընդմիջումից հետո իր թիմը կրկին ստիպված կլինի խաղալ կեսօրին, այն էլ «Մանչեսթեր Սիթիի» դեմ։

Նոյեմբերի 25-ին կայանալիք Էթիհադ ուղևորությունը կդառնա երրորդ անգամն անընդմեջ, երբ «Լիվերպուլը» ստիպված է խաղալու շաբաթ օրը կեսօրին՝ միջազգային ընդմիջումից անմիջապես հետո:

Կլոպը վրդովված է դրանից՝ հաշվի առնելով երկու թիմերի կազմում իրենց հավաքականներ հրավիրված խաղացողների առատությունը։ Նա կարծում է, որ մարդիկ, ովքեր պատասխանատու են խաղերը հեռուստատեսային սլոտներում բաշխելու համար, պարզապես «չեն զգում ֆուտբոլը»:

«Տղաները լավ արձագանքեցին «Թուլուզից» կրած պարտությանը: Այժմ նրանք նորից հեռանում են, և երբ վերադառնան, մենք մեկ մարզում անցկացնելու հնարավորություն կունենանք, իսկ հետո կխաղանք «Սիթիի» դեմ»:

«Լավ է, որ մենք այսօր հաղթեցինք, քանի որ ոչ ոք այլևս չի կարող մտածել, որ ես իմ անհաջողությունները փորձում եմ բարդել ինչ-որ մեկի վրա, բայց ինչպե՞ս կարելի է շաբաթ օրը ժամը 14:30-ին նման հանդիպում կազմակերպել, ճիշտն ասած, այս որոշում կայացնողները ֆուտբոլը չեն զգում»։

«Չգիտեմ՝ արդյոք դա ճիշտ է, բայց կարծում եմ, որ ավելի լավ ժամանակացույց կարող էր լինել այս երկու թիմերի հանդիպման համար, որոնք միասին ունենք մոտ 30 խաղացողներ՝ ովքեր հրավիրվել են իրենց հավաքականներ»:

«Ի դեպ, բոլոր հարավամերիկացիները վերադառնալու են նույն ինքնաթիռով: Մենք նրանց վերցնում ենք Ուրուգվայից, Բրազիլիայից, Արգենտինայից, Կոլումբիայից, և նրանք գալիս են այստեղ նույն ինքնաթիռով: Դա իսկապես խելագարություն է»,- Կլոպի խոսքերն է մեջբերում «Լիվերպուլի» պաշտոնական կայքը։