«Քարդիֆ Սիթիի» գլխավոր մարզիչ Օլե-Գուննար Սուլշերը խոսել է պաշտպան Սթիվեն Կոլկերի և կիսապաշտպան Գարի Մեդելի ապագայի մասին:
Սուլշերի խոսքերով, իր ակումբը, որը հաջորդ մրցաշրջանը կսկսի Չեմպիոնշիփում, ՔՊՌ-ի հետ համաձայնեցրել է 22-ամյա Կոլկերի տրանսֆերը, սակայն Սթիվենն առայժմ որոշում չի ընդունել: Որոշ լուրերի համաձայն, պաշտպանի ծառայություններով հետաքրքրված են նաև «Լիվերպուլը» և «Սաութեհմպտոնը»։
-Ակումբները համաձայնեցրել են տրանսֆերային արժեքը: Առաջարկն ընդունված է, և այժմ մնում է որոշի Սթիվենը: Ինչ վերաբերվում է Մեդելին, ապա աշխարհի առաջնությունում նա ցույց տվեց, թե ինչքան լավ ֆուտբոլիստ է, ուստի տեսնենք, թե ինչ կստացվի,- ասել է Սուլշերը: