Ինչպես հաղորդում է ուելսյան ակումբի պաշտոնական կայքը, «Քարդիֆ Սիթին» գլխավոր մարզչի պաշտոնից ազատել է Մալկի Մաքեյին:
Հիշեցնենք, որ անհարթ էին Մաքեյի և ակումբի ղեկավար Վինսենթ Թանի հարաբերությունները: Վիետնամցի գործարարն օրեր առաջ Մաքեյին խորհուրդ տվեց ինքնակամ հեռանալ, քանի դեռ ակումբը չի հեռացրել նրան:
Ավելացնենք, որ շոտլանդացի մարզիչը «Քարդիֆում» էր 2011թ-ից: Մալկիի շնորհիվ «Քարդիֆը» 51 տարվա ընդմիջումից հետո նվաճեց Պրեմիեր Լիգայում հանդես գալու հնարավորություն: Մաքեյը նախկինում մարզել է նաև «Ուոտֆորդը»: