Պրեմիեր Լիգայի 12-րդ տուրում գործող չեմպիոն «Մանչեսթեր Յունայթեդը» հյուրընկալվել էր առաջնության նորեկ «Քարդիֆ Սիթիին»:
«Յունայթեդը» կրկին միավորներ կորցրեց: Առաջին հասնելով հաջողության՝ չկարողացավ պահել հաղթական հաշիվը: Դաշտի տերերը երկու անգամ հավասարեցրին հաշիվը և կարողացան խաղն ավարտել 2:2 հաշվով:
Այս խաղից հետո «Յունայթեդը» կզբաղեցնի 6-րդ հորիզոնականը:
Գոլեր․ Ռունի՝ 15ր, Քեմպբել՝ 33ր, Էվրա՝ 45ր, Քիմ՝ 90: