«Տոտտենհեմի» հարձակվող Հարի Քեյնը կիսվել է Անգլիայի բոլոր ժամանակների լավագույն ռմբարկու դառնալու իր զգացմունքներով:
Նախորդ գիշեր Քեյնը իրացրեց 11 մետրանոցը Եվրո-2024-ի ընտրական փուլի Իտալիայի դեմ խաղում: Այս գոլն ի վերջո հաղթական դարձավ անգլիացիների համար (1:2) և թույլ տվեց Հարիին հերթական անձնական ռեկորդը գրանցել։
Այդ 11 մետրանոցը 29 ամյա Քեյնին թույլ տվեց առաջ անցնել Ուեյն Ռունիից՝ 54 գոլով գլխավորելով Անգլիայի բոլոր ժամանակների լավագույն ռմբարկուն: Ինչպես խոստովանում է Հարրին, դա չափազանց զգացմունքային պահ էր իր համար։
«Դա նշանակում է ամեն ինչ: Ես այնքան ոգևորված էի, որ նորից հագա Անգլիայի մարզաշապիկը և սկսեցի պատրաստվել հաջորդ եվրոյին»:
«Ինձ վիճակված էր այս գոլը խփել 11 մետրանոցից, և հենց որ գնդակը հայտնվեց ցանցում, ես մեծ էմոցիաներ ապրեցի։ Կախարդական պահ էր»,- Քեյնին է մեջբերում BBC-ն։