• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Իպսվիչ
  • Լեսթեր Սիթի
  • Լիվերպուլ
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Չելսի
  • Սաութհեմպտոն
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Քեյնը վերջնաժամկետ է սահմանել «Բավարիայի» համար

«Տոտտենհեմի» հարձակվող Հարի Քեյնը մտադիր է մնալ «Տոտտենհեմում», եթե «Բավարիան» չկարողանա ավարտել իր տեղափոխության գործընթացը մինչև Պրեմիեր լիգայի մրցաշրջանի մեկնարկը:

2023-24 մրցաշրջանը «Տոտտենհեմի» համար կմեկնարկի օգոստոսի 13-ին «Բրենտֆորդ» ուղևորությամբ, և այդ ժամանակ Քեյնին անհրաժեշտ պետք է բացարձակ վստահություն իր ապագայի վերաբերյալ:

Ի տարբերություն Քեյնի, «Տոտտենհեմը» վերջնաժամկետ չի սահմանում «Բավարիայի» հետ բանակցությունների համար, ուստի Հարիի որոշումը կարող է դիտվել որպես «խթաններին» համոզելու համար, որքան հնարավոր է շուտ որոշում կայացնել:

Ավելի վաղ Քեյնը նաև հասկացրել էր «Տոտտենհեմին», որ բացառում է իր պայմանագրի երկարաձգումը, ուստի «խթանները» կարող են կորցնել իրենց լավագույն խաղացողին եկող ամառ առանց որևէ փոխհատուցում ստանալու, եթե առաջիկա երկու շաբաթվա ընթացքում համաձայնության չգան «Բավարիայի» հետ:

Հավելենք, որ Լոնդոնում տեղի է ունեցել «Բավարիայի» և «Տոտտենհեմի» ղեկավարների հանդիպում, սակայն պարզվել է, որ այս պահին երկու ակումբները մոտ 20 միլիոն ֆունտ ստերլինգ տարբերությամբ են գնահատում 30 ամյա ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը։

Հետաքրքիր փաստեր