«Վեստ Հեմի» համասեփականատեր Դևիդ Գոլդը կարծում է, որ Մոհամեդ Դիամեն և Էնդի Քերոլը կմնան ակումբում մինչև մրցաշրջանի ավարտը:
Հիշեցնենք, որ երեկ մամուլը հայտարարություն էր տարածել այն մասին, որ Սեմ Ելլարդայսը մտադիր է Քերոլին վերադարձնել «Լիվերպուլին»: Ըստ որոշ լուրերի` Մոհամեդ Դիամեն նույնպես լքելու է «Վեստ Հեմը» ընդամենը 3.5 մլն ֆունտով:
Մինչդեռ Գոլդի կարծիքով Դիամեն կմնա ակումբում:
-Հավատում եմ, որ նա երջանիկ է «Վեստ Հեմում»:
Գոլդը վստահեցրել է, որ Քերոլը նույնպես չի հեռանա ակումբից:
-Այո, ես այդպես եմ կարծում,- պատասխանել է Գելդը: