Անգլիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ռոյ Հոջսոնը հայտնել է այն ֆուտբոլիստների անունները, ովքեր հրավիրվել են մասնակցելու Եվրո-2016-ի որակավորման փուլում Սան-Մարինոյի և էստոնիայի դեմ խաղերին:
Առաջին անգամ Անգլիայի հավաքականից հրավեր է ստացել «Սաութհեմպտոնի» աջ պաշտպան Նաթանիել Քլայնը, ով փայլուն ելույթներ է ունենում ընթացիկ մրցաշրջանում:
Հրավիրվածների թվում է նաև «Արսենալի» ձախ պաշտպան Կիերան Գիգսը և «Սուոնսիի» կիսապաշտպան Ջոնջո Շելվին: «Երեք առյուծներին» է միացել նաև «Լիվերպուլի» փլեյմեյքեր Ադամ Լալանան, ով վնասվածքի պատճառով բաց թողեց հավաքականի վերջին խաղը:
Ֆուտբոլիստներ, ովքեր Սան-Մարինոյի և Էստոնիայի դեմ խաղերի համար հրավիրվել են Անգլիայի հավաքական.
Դարպասապահներ՝ Ջո Հարտ («Մանչեսթեր Սիթի»), Ֆրեյզեր Ֆոսթեր («Սաութհեմպտոն»), Բեն Ֆոսթեր («Վեստ Բրոմվիչ»):
Պաշտպաններ՝ Լեյթոն Բեյնս («Էվերթոն»), Գարի Կեհիլ («Չելսի»), Ֆիլ Ջագելկա («Էվերթոն»), Ջոն Սթոնս («Էվերթոն»), Նաթանիել Քլայն («Սաութհեմպտոն»), Կիերան Գիբս («Արսենալ»):
Կիսապաշտպաններ՝ Ֆաբիան Դելֆ («Աստոն Վիլլա»), Ջորդան Հենդերսոն («Լիվերպուլ»), Ադամ Լալանա («Լիվերպուլ»), Ջեյմս Միլներ («Մանչեսթեր Սիթի»), Ալեքս Օքսլեյդ-Չեմբերլեն («Արսենալ»), Ջոնջո Շելվի («Սուոնսի»), Ռահիմ Ստերլինգ («Լիվերպոիլ»), Անդրոս Թաունսենդ («Տոտտենհեմ»), Ջեկ Ուիլշեր («Արսենալ»):
Հարձակվողներ՝ Ռիկի Լամբերտ («Լիվերպուլ»), Ուեյն Ռունի («Մանչեսթեր Յունայթեդ»), Դենի Ուելբեք («Արսենալ»):