«Վեստ Բրոմվիչի» գլխավոր մարզիչ Սթիվ Քլարկը կարծում է, որ մրցավարը սխալվեց իրենց դարպասին 11-մետրանոց նշանակելով:
-Առաջին իրավիճակում ընդհանրապես բախում չկար: Կազորլան դերասանության դիմեց, որն էլ ընդունվեց Ջոնսի կողմից: Համոզված եմ, որ նա անգամ չտեսավ այդ պահը: Դա սխալ որոշում էր, որն էլ փոխեց խաղի ընթացքը:
Երկրորդ դեպքում միանաշանակ կար խախտում: Բայց դրանից առաջ խախտում էր եղել Գորան Պոպովի հանդեպ: Սակայն մրցավարները որոշեցին այս անգամ չնկատել,- հայտնել է Քլարկը:
Հիշեցնենք, որ այդ խաղում «Արսենալը» երկու 11-մետրանոցների շնորհիվ հաղթեց «Վեստ Բրոմվիչին»: Goal.com