«Վեստ Հեմի» կիսապաշտպան Ջո Քոուլի կարծիքով «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Ռոբին Վան Պերսին աշխարհի երրորդ լավագույն ֆուտբոլիստն է:
Շաբաթ օրը Անգլիայի գավաթի շրջանակներում կայացած «Վեստ Հեմ» – «Մանչեսթեր Յունայթեդ» հանդիպման ժամանակ Քոուլը երկու արդյունավետ փոխանցում կատարեց, սակայն դա չօգնեց իր թիմին հաղթել: Մինչդեռ Վան Պերսին, փոխարինման դուրս գալով, գոլ խփեց և փրկեց իր թիմին պարտությունից (2:2):
Քոուլը չի թաքցնում իր հիացմունքը Վան Պերսիի նկատմամբ, որն արդեն 20 գնդակ է խփել 26 խաղում:
-Եթե բացառենք Մեսսիին և Ռոնալդուին, ապա Վան Պերսին լավագույնն է աշխարհում: «Արսենալում» նա ավելի հաճախ խաղում էր եզրերում, սակայն «Յունայթեդում» խաղալով կենտրոնում` ավելի քիչ է վազում և ուժերը պահում է հարձակման համար: Մեծ ուրախություն է հետևել նրա խաղին և բավականին դժվար է խաղալ նրա դեմ,- ասել է Քոուլը: The Guardian