«Քուինս Պարկ Ռեյնջերսը» հարձակվող Դիջեյ Քեմպբելին վարձավճարով ուղարկել է «Բլեքբեռն»:
Վարձակալությունը հաշվարկված է 93 օր՝ մինչև մայիսի 12-ը: Իսկ «ՔՊՌ»-ն իրավունք ունի հետ կանչելու իր խաղացողին առաջիկա 28 օրերի ընթացքում:
31-ամյա հարձակվողը իր մեկնարկային հանդիպումը կարող է անցկացնել արդեն այս հանգստյան օրերին Չեմպիոնշիփի հերթական տուրի շրջանակներում:
Ավելացնենք, որ ավելի վաղ ընթացիկ մրցաշրջանում Քեմպբելը վարձակալությամբ տեղափոխվել էր «Իպսվիչ»՝ խփելով 10 գնդակ 17 խաղում: Մինչդեռ «ՔՊՌ»-ի գլխավոր մարզիչ Հարի Ռեդնապը Դիջեյի ծառայություններից հրաժարվեց: