• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

«ՔՊՌ»-ի աշխատավարձերը մեկ տարվա ընթացքում աճել են երկու անգամ

Քուինս Պարկ Ռեյնջերս«Քուինս Պարկ Ռեյնջերսի» նոր ֆինանսական հաշվետվությունը վկայում է, որ մեկ տարվա ընթացքում ակումբի աշխատավարձերի չափն աճել է ավելի քան 2 անգամ:

Այս պահին Հարի Ռեդնապի թիմը գտնվում է Պրեմիեր Լիգայի վերջին հորիզոնականում: Մեծ է հավանականությունը, որ թիմն այս մրցաշրջանից հետո կլքի անգլիական բարձրագույն առաջնությունը:

Այնուամենայնիվ, 2011 թվականի հունիսի 1-ից մինչև 2012 թվականի մայիսի 31-ը ընկած ժամանակահատվածում «ՔՊՌ»-ի աշխատավարձերը 27.6 մլն-ից դարձել են 56 մլն ֆունտ: Իրականում, այն այժմ ավելի տպավորիչ է, քանի որ ներկայիս ֆինանսական հաշվետվությունը չի ընդգրկում վերջին երկու տրանսֆերային պատուհանները: Նշենք, որ այս ընթացքում «Լոֆտուս Ռոուդ» են տեղափոխվել Ժոզե Բոսինգվան, Լոիկ Ռեմին, Քրիստոֆեր Սամբան, Պակ Ջի Սունը և Ժուլիո Սեզարը:

Միևնույն ժամանակ, այս հաշվետվությունը ցույց է տալիս, որ անցած մրցաշրջանում «Քուինս Պարկ Ռեյնջերսը» աշխատել է 74 մլն ֆունտ: Սա նշանակալի աճ է, քանի որ դրան նախորդող տարում այդ գումարը կազմել է 34.6 մլն:

Հետաքրքիր փաստեր