«Քուինս Պարկ Ռեյջերսը» պաշտոնապես հայտնել է «Նորվիչ Սիթիի» և Հոլանդիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Լերոյ Ֆերին գնելու մասին:
Այս ամռանը Բրազիլիայում կայացած աշխարհի առաջնությանը մասնակցած Ֆերի տրանսֆերի համար լոնդոնյան ակումբը ծախսել է 8 մլն ֆունտ: Լերոյը «ռեյնջերների» հետ երեք տարվա պայմանագիր է ստորագրել:
24-ամյա Ֆերը, ով «Նորվիչում» ընդամենը մեկ մրցաշրջան անցկացրեց, դարձավ այս ամառվա ընթացքում Հարի Ռեդնապի թիմի արդեն հինգերորդ նորեկը՝ Սթիվ Կոլկերից, Ռիո Ֆերդինանդից, Մաուրիսիո Իսլայից և Ջորդան Մատչից հետո:
Ավելացնենք, որ Ֆերը լոնդոնյան ակումբում հանդես կգա 10 համարի մարզաշապիկով: