• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

ՔՊՌ-ն Լամբերտին առաջարկում է խաղալ Չեմպիոնշիփում

Ռիկի ԼամբերտՊրեմիեր Լիգայից դուրս մնացած «Քուինս Պարկ Ռեյնջերսը» առաջարկ է արել «Լիվերպուլի» հարձակվող Ռիկի Լամբերտին:

Սպասվում է, որ այս ամառ «ռեյնջերները» կբաժանվեն իրենց լավագույն ռմբարկու Չարլի Օսթինից, ով Պրեմիեր Լիգայի 2014/15 մրցաշրջանում դարձավ 18 գոլի հեղինակ: ՔՊՌ-ն Օսթինին փոխարինող տեսնում է 33-ամյա Լամբերտին:

«Էնֆիլդում» Ռիկիի նորամուտը կարելի է ձախողված համարել, և մեծ է հավանականությունը, որ «կարմիրները» կնախընտրեն վաճառել փորձառու ֆուտբոլիստին: Evening Standard-ի հաղորդմամբ, «Լիվերպուլը» Լամբերտի տրանսֆերը գնահատել է 2,5 մլն ֆունտ:

Հաղորդվում է, որ լոնդոնյան ակումբն արդեն իր տրանֆերային ցուցակում առաջնային դիրքում է դրել Լամբերտի անունը: Սակայն հայտնի չէ, արդյոք Ռիկին կցանկանա խաղալ Չեմպիոնշիփում:

Հետաքրքիր փաստեր