• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Իպսվիչ
  • Լեսթեր Սիթի
  • Լիվերպուլ
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Չելսի
  • Սաութհեմպտոն
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

ՔՊՌ-ն մնաց երկու կիսապաշտպանով

Հարի Ռեդնապ«Քուինս Պարկ Ռեյնջերսի» գլխավոր մարզիչ Հարի Ռեդնապը դժգոհել է, որ վնասվածքների պատճառով իր տրամադրության տակ մնացել է ընդամենը երկու առողջ կիսապաշտպան:

Շաբաթ օրը «Ստոկ Սիթիի» դեմ խաղում ոչ ոքի արդյունքը հնարավոր դարձավ շնորհիվ խորվաթ կիսապաշտպան Նիկո Կրանչարի փայլուն հարվածի:

Հաջորդ շաբաթ Ռեդնապը կմրցի իր նախկին թիմի՝ «Սաութհեմպտոնի» դեմ, և Հարին դեռ չգիտի՝ ինչպես խաղալ, քանի որ իր կիսապաշտպաններից միանգամից երեքը վնասված են ստացել:

-Այս շաբաթ մարզումների ժամանակ վնասվածք ստացավ Սանդրոն, խաղի ժամանակ շարքից դուրս եկավ Ջոն (Բարտոն), խնդիրներ ունի նաև Ջորդանը (Մատչ): Այժմ հինգ կիսապաշտպաններից մեր հետ են ընդամենը երկուսը,- ասել է Ռեդնապը: Daily Mail