Պրեմիեր Լիգայի 32-րդ տուրում առաջատար «Չելսին» լոնդոնյան դերբիում հյուրընկալվել էր «Քուինս Պարկ Ռեյնջերսին»:
Չեմպիոնական պայքարում գլխավոր ֆավորիտ համարվող «ազնվականները» մեծ դժվարությամբ կարողացան կոտրել դաշտի տերերի դիմադրությունը: Հանդիպման միակ և «Չելսիի» համար հաղթական գնդակը խաղավարտից 2 րոպե առաջ խփեց Սեսկ Ֆաբրեգասը:
Այս հաղթանակից հետո Ժոզե Մոուրինյոյի թիմը՝ վաստակած 73 միավորով կշարունակի միանձյա գլխավորել աղյուսակը:
Գոլ. Ֆաբրեգաս՝ 88ր: