Այսօր կայացավ Պրեմիեր Լիգայի 27-րդ տուրից հետաձգված «Քուինս Պարկ Ռեյնջերս – «Տոտտենհեմ» խաղը:
Լոնդոնյան դերբիում ավելի ուժեղ գտնվեցին հյուրերի՝ առավելության հասնելով 1:2 հաշվով: «Տոտտենհեմի» հաղթանակն իր դուբլով կերտեց Հարի Քեյնը, ով առաջնության ռմբարկուների ցուցակում 1 գնդակով է զիջում Սերխիո Ագուերոյին և Դիեգո Կոստային: Դաշտի տերերից էլ հաշվի տարբերությունը կրճատեց Սանդրոն:
Այս հաղթանակից հետո «Տոտտենհեմը»՝ վաստակած 50 միավորով բարձրացավ 6-րդ հորիզոնական:
Գոլեր. 34ր, 68ր, Սանդրո՝ 75ր: