• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Քրեյգ Բելամին պատրաստ է ավարտել կարիերան

Քրեյգ Բելամի«Քարդիֆի» հարձակվող Քրեյգ Բելամին չի բացառում, որ այս մրցաշրջանի ավարտից հետո կորոշի ավարտել կարիերան:

34-ամյա ուելսցու խոսքերով, նա լրջորեն մտածում է մարզչական կարիերա ստեղծելու մասին: Պրեմիեր Լիգայում հանդես գալու ընթացքում նա շատ ակումբներ է փոխել, սակայն այժմ պատրաստ է խաղակոշիկները մեխից կախել:

-Իմ տրամադրությունը փոխվում է: Ես գիտեմ, որ դժվար կլինի դադարել մտածել այն մասին, ինչն արդեն իմ գլխում է:

Ներկա պահին թվում է, որ այս մրցաշրջանը կարող է ինձ համար` որպես ֆուտբոլիստ, վերջինը լինել: Կյանքում, բացի ֆուտբոլից, շատ այլ հետաքրքիր բաներ կան: Երբ ավարտում ես, այդ ժամանակ սկսվում են իսկական արկածները, և ես անհամբերությամբ այդ պահին եմ սպասում:

Ես պրոֆեսիոնալ մակարդակով արդեն 17-18 տարի է խաղում եմ, բայց դա ամբողջ կյանքը չէ: Ինձ սխալ մի հասկացեք, ես սիրում եմ ֆուտբոլը և վայելում եմ խաղադաշտում գտնվելու յուրաքանչյուր պահը,- Բելամիի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը:

Հետաքրքիր փաստեր