«Տոտտենհեմի» նորեկ Քրիստիան Էրիկսենը հայտնել է, որ իրեն հետաքրքրել է միայն լոնդոնյան ակումբի առաջարկը:
Տրանսֆերային պատուհանի փակվելուց օրեր առաջ 21-ամյա դանիացին, ով օգոստոսի 10-ին իր ազգային ընտրանու հետ կժամանի Հայաստան, «Այաքսից» տեղափոխվեց «Ուայթ Հարթ Լեյն»: «Տոտտենհեմից» բացի Էրիկսենի համար պայքարում էին մի շարք ակումբներ՝ այդ թվում «Լիվերպուլը»:
Եվ չնայած որ Քրիստիանը Վիլաշ-Բոաշի թիմում տեղ գտնելու համար պետք է քրտնաջան աշխատի, դանիացին վստահ է, որ ճիշտ որոշում է կայացրել:
-Շատ չէին ակումբները, որոնք ցանկանում ինձ տեսնել իրենց թիմում, սակայն նրանցից ամենից շատն ինձ հետաքրքրում էր «Տոտտենհեմը»: Ինձ մի շարք գործոններ գրավեցին: Ես խոսեցի մարզչի (Վիլաշ-Բոաշ) հետ և հասկացա, որ ինձ դուր են գալիս ակումբի ծրագրերը: Մեր նպատակը տիտղոս նվաճելն է,- ասել է Էրիկսենը: Sky Sports