«Չելսիի» վինգեր Քրիստիան Պուլիշիչը ծնկի վնասվածքի պատճառով բաց կթողնի մի քանի շաբաթ:
Պուլիշիչը ստիպված եղավ փոխարինվել անցյալ հինգշաբթի «Մանչեսթեր Սիթիի» դեմ Պրեմիեր լիգայում «Չելսիի» 1-0 պարտության առաջին խաղակեսում։
Նախօրեին Անգլիայի գավաթի «Սիթի» կատարած այցի ժամանակ «ազնվականների» գլխավոր մարզիչ Գրեհեմ Փոթերը ասաց, որ Քրիստիանն այժմ պետք է մնա հիվանդանոցում:
«Քրիստինը պարզապես ոլորել է ծունկը, և մենք դեռ վերլուծում ենք այն, ես կասեի, որ նրա ապաքինումը շաբաթներ կպահանջի», – Փոթերի խոսքերն է մեջբերում Evening Standard-ը։
«Չելսին» Սթեմֆորդ Բրիջում այդ խաղում նույնպես ֆուտբոլիստ կորցրեց՝ Ռահիմ Ստերլինգին, սակայն անգլիացի վինգերի վերադարձի ժամկետները պարզ չեն: