«Չելսին» հաստատել է, որ ծնկի վիրահատության պատճառով «երկար ժամանակով» կորցրել է հարձակվող Քրիստոֆեր Նկունկուին։
«Չելսիի» պաշտոնական հայտարարությունից հետևում է, որ Նկունկուն արդեն վիրահատվել է և այժմ վերականգնողական ծրագիր է սկսում ակումբային բժիշկների հսկողության ներքո:
«Չելսիի» նորեկը վնասել է ծունկը Դորտմունդի «Բորուսիայի» դեմ նախամրցաշրջանային շրջագայության վերջին խաղում՝ Մատս Հումելսի հետ բախումից հետո:
Այսպիսով, 25 ամյա ֆրանսիացին, ով հրավիրվել է «ՌԲ Լեյպցիգից» 52 միլիոն ֆունտով, բաց կթողնի նոր մրցաշրջանի առաջին հատվածը, որը «Չելսիի» համար մեկնարկում է առաջիկա կիրակի օրը «Լիվերպուլի» դեմ խաղով։