«Վեստ Հեմ Յունայթեդի» ավագ Քևին Նոլանը վստահ է, որ Օլիմպիական մարզադաշտը թույլ կտա իր թիմին մտնել Պրեմիեր Լիգայի էլիտա:
Արդեն երեք տարի հետո, երբ ավարտվի մարզադաշտի վերակառուցման աշխատանքները, «Վեստ Հեմը» կունենա Անգլիայի լավագույն մարզադաշտերից մեկը, ինչը ակումբին հնարավորություն կտա ավելացնել ֆինանսական միջոցները:
Օլիմպիական մարզադաշտը անգամ կարող է ստանալ լիցենզիա և ընդունել եվրոգավաթների խաղերը, ինչի համար Նոլանը վստահ է, որ «Վեստ Հեմը» կարճ ժամանակում նոր մակարդակի կբարձրանա:
-Դուք ինքներդ կարող եք տեսնել, որ ակումբը միշտ ունեցել է վերելքներ և վայրէջքներ, որովետև նրան չի բավականացրել ֆինանսական միջոցները:
Ակումբը չուներ այնպիսի մարզադաշտ, որի միջոցով կարող էր լավ գումար վաստակել: Այժմ կան բոլոր բավարար պայմանները,- ասել է Նոլանը: Goal