«Չելսիի» հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգը պատրաստվում է կարիերան շարունակել MLS-ի «Լոս Անջելեսում»:
«Չելսիի» գլխավոր մարզիչ Գրեհեմ Փոթերը վերջերս չի վստահում Օբամեյանգին, բայց Պյեր-Էմերիկը հունվարին չէր կարող մեկնել այլ եվրոպական ակումբ, քանի որ այս մրցաշրջանում նա արդեն խաղացել է ոչ միայն «կապույտների», այլև «Բարսելոնայի» կազմում:
Այնուամենայնիվ, Օբամեյենգը, վաստակելով շաբաթական 250 հազար ֆունտ, ունի մեկ այլ տարբերակ՝ 33 ամյա գաբոնցուն, ով դուրս է մնացել «Չելսիի» Չեմպիոնների լիգայի հայտից, հայտնվել է MLS-ի չեմպիոն «Լոս Անջելեսի» ուշադրության կենտրոնում, հայտնում է Relevo-ն:
Գարեթ Բեյլի հեռանալուց հետո «Լոս Անջելեսը» ունի մեկ տեղ այն խաղացողի համար, ով չի ընկնում Հյուսիսային Ամերիկայի լիգայի աշխատավարձի շեմի տակ, և Օբամեյանգը պարզապես կարող է լրացնել այս տեղը: