«Չելսիի» կիսապաշտպան Ջոն Օբի Միկելը երկարաձգել է «Չելսիի» հետ գործող պայմանագիրը մինչև 2017թ-ը. hաղորդում է «ազնվականների» պաշտոնական կայքը:
Միկելի պայմանագիրը կավարտվեր ընթացիկ մրցաշրջանի ավարտին և կիսապաշտպանը, ով «Չելսիում» է 19 տարեկանից, որոշեց ապացուցել հավատարմությունը: 25-ամյա կիսապաշտպանը «Չելսիում» մասնակցել է 261 խաղի, որից 213-ում եղել է մեկնարկային կազմում: «Չելսիում» իր առաջին տարում Միկելը ճանաչվեց Պրեմիեր Լիգայի լավագույն երիտասարդ ֆուտբոլիստը:
«Չելսին» ինձ համար տան պես է, որովհետև ես այստեղ եմ արդեն վեց տարի: Ես ուրախ եմ, որ կարող եմ խաղալ և հաղթել այստեղ,- ասել է Միկելը: