«Արսենալի» կիսապաշտպան Մեսութ Օզիլը հերքել է այն լուրերը, որ կարող է դաշտ վերադառնալ մինչև Նոր տարի:
Գերմանիայի ազգային հավաքականի 25-ամյա ֆուտբոլիստը ծնկի վնասվածքի պատճառով բացակայում է հոկտեմբերի սկզբից: Օրեր առաջ լուրեր հայտնվեցին, որ Մեսութի ապաքինում գնում է նախատեսված գրաֆիկով, և Օզիլը կարող է «զինագործներին» միանալ ծննդյան տոների ժամանակ:
Սակայն այդ ինֆորմացին չի համապատասխանում իրականությանը: Օզիլը կբացակայի ևս 2 ամիս և շարք կվերադառնա միայն հունվարի վերջին:
-Ես բացակայում եմ հինգ շաբաթ և դեռ յոթ շաբաթ էլ բաց կթողնեմ: Դա իսկապես մեծ ժամկետ է, սակայն ես չեմ հանձնվում և նայում եմ ապագային,- ասել է Օզիլը: Evening Standard