«Մանչեսթեր Յունայթեդի» պոտենցիալ գնորդներին հայտնել են, որ Օլդ Թրաֆորդի ակումբի համար առաջարկների երրորդ փուլ է լինելու:
Միայն այսօր առավոտյան տեղեկություն հայտնվեց, որ «Յունայթեդի» պոտենցիալ գնորդները հիասթափված են մարտի 23-ից ի վեր՝ երկրորդ հայտերի հավաքագրման վերջնաժամկետի, հետադարձ կապի բացակայությունից:
Ինչպես այժմ talkSPORT-ին հայտնի է դարձել, Գլեյզերների ընտանիքը, որոնց պատկանում է «Յունայթեդը», վերջապես կապ է հաստատել և հայտարարել, որ մինչև ապրիլի վերջ մտել է երրորդ փուլ։
Նշենք, որ Շեյխ Ջասսիմը և սէր Ջիմ Ռեթքլիֆը շարունակում են մնալ «Յունայթեդը» գնելու ֆավորիտները: Երկուսն էլ պատրաստ են ավելի քան 4,5 միլիարդ ֆունտ վճարել «կարմիր սատանաների» համար, բայց Գլեյզերները ավելին է ցանկանում ստանալ: