Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Օլիվյե Ժիրուն արտահայտվել է Լուիս Սուարեսի` «Արսենալ» տեղափոխվելու մասին: Ֆրանսիացին չի վախենում «Լիվերպուլի» գոլահարի հետ մրցակցությունից:
Մամուլում տարածված լուրերի համաձայն, «Արսենալը» պատրաստ է 26-ամյա հարձակվողի համար ավելի բարելավված առաջարկ ներկայացնել` միչև 40 մլն ֆունտ: Ժիրուն, ով Պրեմիեր Լիգայի անցած մրցաշրջանում 11 գոլի հեղինակ է դարձել, ուրախ կլինի խաղալ Սուարեսի հետ:
-Լուիսն այն ֆուտբոլիստն է, ում հետ ես ինձ լավ կզգամ խաղադաշտում, դրա համար էլ ես կողմ եմ նրա գալուն: Ես չեմ վախենում մրցակցությունից,- L’Equipe-ի հետ հարցազրույցում ասել է Ժիրուն: