Հարձակվող Օլիվյե Ժիրուն վստահ է, որ իր կարիերան «Արսենալում» ավելի լավ է սկսվել, քան ժամանակին Ռոբին վան Պերսիինը:
Ակնհայտ է, որ «զինագործների» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերն անցած ամառ հրավիրել էր Ժիրուին՝ որպես Ռոբին վան Պերսիին փոխարինող, որը մեկնեց «Մանչեսթեր Յունայթեդ»:
Օլիվյեն արդեն բազմիցս նշել է, որ սխալ է համեմատել անգլիական ֆուտբոլի նորեկին վան Պերսիի հետ: Մինչդեռ Ժիրուն համոզված է, որ ինչ-որ տեղ էլ նա առաջ է անցել Ռոբինին:
-Չեմ ճանաչում հարձակվողի, որին չի հետաքրքրում վիճակագրությունը: Մրցաշրջանի մեկնարկից ես խփել եմ 14 գնդակ և կատարել 11 արդյունավետ փոխանցում:
Առաջին մրցաշրջանի համար այս արդյունքն ավելի լավն է, քան երբ այն սկսեց վան Պերսին, նույնիսկ եթե նա ավելի երիտասարդ էր: Երբ ես տեղափոխվեցի «Արսենալ», անհանգստանալու մի քանի առիթներ ունեի, սակայն մենք դրանք արագ լուծեցինք: Այժմ «Արսենալի» ֆուտբոլիստները գիտեն, որ մենք գոլեր կխփենք, եթե նրանք խաղան ինձ հետ,- հայտնել է Ժիրուն: ESPN