«Արսենալի» հարձակվող Օլիվյե Ժիրուն հայտնել է, որ Չեմպիոնների Լիգայի 1/8 եզրափակչի պատասխան խաղում «Բավարիայի» դեմ միայն արագ գոլը կպահպանի հույսերը դուրս գալու հաջորդ փուլ:
Այս դիմակայության առաջին խաղում «զինագործները» սեփական հարկի տակ 1:3 հաշվով զիջեցին գերմանական ակումբին: Այսօր լոնդոնյան ակումբը պետք է իսկական հրաշք գործի Մյունխենում:
-Մենք պետք է արագ գոլ խփենք: Ֆուտբոլում ամեն ինչ էլ տեղի է ունենում: Մեզանից պահանջվում է առավելագույնս կենտրոնանալ և շարունակել հավատալ:
Ինձ դուր է գալիս գերմանական ակումբների դեմ խաղալը, որովհետև նրանք ամբողջ ժամանակ միտված են հարձակման: Այսպիսի խաղերում հարձակվողներն ավելի շատ հնարավորություն ունեն գոլ խփելու, սակայն մենք պետք է լավ խաղանք նաև պաշտպանությունում,- հայտնել է Ժիրուն: Kicker